ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Հարցին չեմ պատասխանի»

«Հարցին չեմ պատասխանի»
07.02.2013 | 17:37

Տնտեսական դաշտում «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցման ծրագիրը 2008-ից եղել և մնում է կարևոր և հետաքրքիր թեմաներից մեկը։ Բնականաբար, այս ծրագրի շուրջ տարաձայնություններն ու տարակարծություններն անխուսափելի են, քանի որ դեռ խորհրդային ժամանակահատվածում քննարկվել է «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցման ծրագիրը։ Հետաքրքրական է, որ, փորձագետների կարծիքով, խորհրդային ժամանակներում այն իրականություն չի դարձել, քանի որ ծախսերն ավելի մեծ են եղել սպասվելիք շահույթից։ Չնայած այս ամենին, վերջերս տրանսպորտի և կապի նախարարությունը հայտարարեց, որ պայմանագիր է կնքվել «Rasia SZE» ընկերության հետ շինարարության նպատակով տեխնիկական ուսումնասիրություն իրականացնելու համար։ Որոշ լրատվամիջոցների պնդմամբ` «իրականում նման կազմակերպություն գոյություն չունի», այն ընդամենը թղթի վրա է։ Ի վերջո, այն կա՞, թե՞ ոչ։ Խնդիրը փորձեցինք ճշտել տրանսպորտի և կապի նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՑ։ Նախարարը բարեհամբույր ողջունեց մեզ, բայց առանց լսելու ասաց.

-Հարցին չեմ պատասխանի։
-Ինչո՞ւ։
-Հենց էնպես։
-Հենց էնպեսը ո՞րն է։
-Այդպես եմ ուզում, իմ իրավունքն է, չէ։՞
-Իրավունքն էլ նաև Ձեզ հարց ուղղելն է։ Հետևապես, ըստ որոշ լրատվամիջոցների, «Rasia SZE» ընկերություն իրականում գոյություն չունի, ի՞նչ կասեք այս առումով։
-Կան հստակ կազմակերպություններ, որոնք սկսել են «Հյուսիս-Հարավ» երկաթուղու շինարարական աշխատանքների տեխնիկական ուսումնասիրությունները։ Նրանց իրականացրած աշխատանքները գոհացուցիչ են։ Ցանկացած ոք կարող է ինտերնետով ճշտել այդ կազմակերպությունների անունները։ Մենք նրանց վստահում ենք։
-Մի երկու կազմակերպությունների անուններ որ խնդրեմ, կասե՞ք։
-Այս պահին չեմ հիշում, սակայն նորից եմ կրկնում` կարող եք ինտերնետով ճշտել։


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ